Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ևս մեկ տարով երկարաձգեց Բելառուսին զենքի մատակարման արգելքը, ինչպես նաև այդ երկրի 4 քաղաքացիների նկատմամբ վիզաների արգելքն ու հաշիվների սառեցումը:

Այդ 4 անձանց անունը կապվում է 1999-2000 թվականներին երկու ընդդիմադիր գործչի, լրագրողի և գործարարի անհետացման հետ:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը պատժամիջոցներ կիրառեց բելառուսական ընկերությունների, երկրի 174 քաղաքացիների, այդ թվում՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ 2010-ի դեկտեմբերին նախագահական ընտրություններից հետո ցուցարարների նկատմամբ բռնի ուժ գործադրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG