Մոսկվայում ոստիկանությունը 6 ակտիվիստի է ձերբակալել երկու տարի առաջ սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի հուշավայրում:
Հազարավոր մարդիկ երեկ ծաղիկներով և մոմերով եկել էին Կրեմլին հարակից վայրը՝ հարգանքի տուրք մատուցելու Պուտինի ընդդիմախոսի հիշատակին: Հուշավայր է եղել նաև Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Թեֆթը:
ԱՄՆ-ը հորդորել է Ռուսաստանի կառավարությանը «արդարադատություն ապահովել Նեմցովի սպանության գործով մեղավորներին պատժելու համար»: