Մատչելիության հղումներ

Մի քանի շաբաթից Վրաստանի համար ոչ-վիզային ռեժիմը իրականություն կդառնա. Հան


Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հան, արխիվ
Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հան, արխիվ

Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը վրացական «Ռութավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե մի քանի շաբաթից Վրաստանի քաղաքացիների համար կգործի Եվրամիության երկրներ այցելելու առանց վիզայի ռեժիմը:

«Մենք շատ ուրախ ենք, մնացել են վարչարարական հարցեր, և մենք ակնկալում ենք, որ մի քանի շաբաթից Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմը իրականություն կդառնա: Շնորհավորում եմ, մենք խոստացել էինք, որ Վրաստանի կողմից բոլոր պահանջները կատարելու դեպքում կստանան առանց վիզային ռեժիմը։ Հուսով եմ, որ Եվրոպայով ճամփորդելու հնարավորությունից Վրաստանի շատ քաղաքացիներ կօգտվեն, հատկապես երիտասարդները: Դա նոր հնարավորություն է Եվրամիության հետ ավելի սերտ գործընկերության, այնպես որ՝ օգտվեք դրանից», - ասել է Հանը:

Փետրվարի 27-ին Եվրամիության խորհուրդն ընդունել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման բանաձևը: Եվրամիության խորհուրդն ու Եվրախորհրդարանը պետք է ստորագրեն ընդունված փաստաթուղթը, որի տեքստը պետք է հրապարակվի Եվրամիության պաշտոնական տեղեկագրում, և հրապարակումից 20 օր անց այն ուժի մեջ կմտնի, ու Վրաստանը կդասվի այն երկրների շարքում, որոնց քաղաքացիները Եվրամիություն այցելելու համար վիզայի կարիք չեն ունենա։ Նշված այս կարգը պարզաբանված է Եվրամիության պաշտոնական հայտարարությունում:

Թբիլիսիում նույն օրը մամուլի համատեղ ասուլիս են տվել միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վրաստանի վարչապետն ասել է, թե վիզային ռեժիմի ազատականացումը ապացուցեց, որ Եվրամիությունը կատարեց իր խոստումը: Նրա խոսքով՝ առանց վիզայի ռեժիմը Վրաստանի ինտեգրման առաջընթացի նշանակալից քայլ է, որը Վրաստանն ավելի է մոտեցնում Եվրոպային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG