Մատչելիության հղումներ

Միգրանտների վերաբերյալ Թրամփի նոր հրամանագիրը ակնկալվում է վաղը


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի դեմ բողոքի ակցիա Չիկագոյի օդանավակայանում, 29-ը հունիսի, 2017թ․

ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի դեմ բողոքի ակցիա Չիկագոյի օդանավակայանում, 29-ը հունիսի, 2017թ․

Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վաղը կստորագրի փախստականներին և միգրանտներին վերաբերող նոր հրամանագիրը:

Սպիտակ տան խոսնակ Շոն Սփասյերի խոսքով՝ հրամանի ձգձգումը պայմանավորված է նրանով, որ փաստաթուղթն «անթերի» ներկայացվի:

Հիշեցնենք, Թրամփի՝ միգրանտներին և փախստականներին առնչվող նախորդ հրամանագիրը բողոքի մեծ ալիքի պատճառ դարձավ և սառեցվեց դաշնային դատարանի կողմից: ԱՄՆ նախագահը շարունակում է պնդել, սակայն, որ նոր սահմանափակումներ են անհրաժեշտ՝ պոտենցիալ ահաբեկիչների մուտքը երկիր փակելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG