Մատչելիության հղումներ

Մինչև մարտի 2-ը՝ առանց տեղումների, ցածրադիր հատվածներում՝ մառախուղ


Հայաստանի տարածքում փետրվարի 28-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-4-ը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ անձրև: Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, մարտի 3-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում փետրվարի 28-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն: Ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG