Մատչելիության հղումներ

Անցած մեկ օրում շփման գծում հրադադարը խախտվել է 120 անգամ, արձակվել է 2200 կրակոց


ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Փետրվարի 27-ին և լույս 28-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2200 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսային ուղղություններում․ նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ընդհանուր առմամբ 15 արկ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG