Մատչելիության հղումներ

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ


ՄԻՊ Արման Թաթոյան, արխիվ

ՄԻՊ Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները, այդ թվում, բժիշկը, այսօր այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց՝ Արամ Մանուկյանին, Պավել Մանուկյանին, Թաթուլ Թամրազյանին, Արմեն Լամբարյանին, ինչպես նաև հացադուլ հայտարարած [«Հաց բերող»] Արթուր Սարգսյանին :

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդմամբ, տեղի են ունեցել առանձնազրույցներ, միջոցներ են ձեռնարկվել բարձրացված հարցերը լուծելու ուղղությամբ: «Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Արթուր Սարգսյանի հետ, ուսումնասիրել նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները: Արձանագրվել է, որ Ա. Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից»,- նշված է ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG