Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Իշխան Զաքարյանի լիազորությունները դադարեցվել են։

«Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի 15-օրյա ժամկետը լրացել է, և դադարեցվել են նրա լիազորությունները», - ասաց խորհրդարանի նախագահը։

Հիշեցնենք, Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել փետրվարի սկզբին։ Մինչև հրաժարականի դիմումը Զաքարյանը գտնվում էր արձակուրդում՝ ըստ էության, ոչ պաշտոնապես համակարգելով «Ծառուկյան դաշինք»-ի շտաբի աշխատանքները:

Գալուստ Սահակյանը նաև հայտարարեց, որ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է Վերահսկիչ պալատի նախագահ նշանակել Լևոն Յոլյանին։

Հիշեցնենք, որ 2013-ին Յոլյանը եղել է Վերահսկիչ պալատի փոխնախագահը, իսկ 2016-ի փետրվարին Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Յոլյանն այդ կառույցը ղեկավարել է մինչև 2016-ի սեպտեմբերի 20-ը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG