Մատչելիության հղումներ

Ղրղըզ ընդդիմադիր գործիչը ձերբակալվել է օդանավակայանում


Ղրղըզստանի խորհրդարանի ընդդիմադիր «Ատա Մեկեն» խմբակցության ղեկավար Օմուրբեկ Տեկեբաևը Բիշքեքի օդանավակայանում հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել է:

«Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության փոխանցմամբ, նախօրեին ընդդիմադիր պատգամավորի դեմ քրեական գործ է հարուցվել «կոռուպցիայի» և «մեքենայության» հոդվածով:

Գործը հարուցվել է ռուսաստանցի գործարար Լեոնիդ Մաևսկիի հայտարարության հիման վրա. վերջինս մի շարք հեռահաղորդակցության ընկերությունների սեփականատեր է: Գործարարը պնդում է, որ 2010 թվականին Տեկաբաևը Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում իրենից մեկ միլիոն դոլար է ստացել «Մեգակոմ» ղրղըզական բջջային խոշոր օպերատորի կառավարման դիմաց, սակայն «Տեկաբաևը այդպես էլ իր խոստումը չի իրականացրել և հրաժարվել է վերադարձնել գումարը»: Պատրագամավորը հերքում է իրեն հասցեագրվող մեղադրանքները` պնդելով, որ իր դեմ «քաղաքական հաշվեհարդար է իրականացվում»:

Ավելի վաղ «Ատա-Մեկեն» կուսակցության ևս երկու ներկայացուցչի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG