Մատչելիության հղումներ

Արարատյան դաշտում նկատվում է եղանակային բացառիկ երևույթ. Գագիկ Սուրենյան


ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյան

Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ին հատկապես ցերեկները կբարձրանա 2-3 աստիճանով: Արարատյան դաշտում կդիտվի մառախուղ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:

«Արարատյան դաշտում նկատվում է բացառիկ երևույթ, որը ըստ մեր դիտարկումների արխիվում տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատած, չի գրանցվել վերջին 100 տարիների ընթացքում», - ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը` մանրամասնելով. - «Տաք օդային հոսանքների և երկրի մակերևույթի սառը օդի շփումից կրկին առաջացել է մառախուղ, որը թույլ չի տալիս արեգակնային էներգիայի ներհոսքը դեպի Արարատյան գոգավորություն, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը ցերեկը չի բարձրանում»:

Սուրենյանը, միևնույն ժամանակ, փաստում է. - «Կանխատեսված տաք օդային զանգվածների ներթափանցման արդյունքում երեկ ցերեկը Բագրատաշենում օդի ջերմաստիճանը հասել է +20, Իջևանում և Կապանում +17, բոլոր լեռնային մարզերում 0…+5, նույնիսկ Աշոցքում գրանցվել է դրական ջերմասռիճան +1, Երևանի բարձրադիր գոտում մինչև +5»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG