Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ․ Անօդաչու, կրակակետ վերացնելու մասին Բաքվի պնդումը՝ անհաջող քարոզչական հնարք


ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն ու դրան կից տեսանյութն առ այն, թե իբր Թալիշի հատվածում շարքից հանվել է արցախյան ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք և երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության քիչ առաջ հրապարակած հաղորդագրությունում:

«Այն ընդունեք որպես ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական չհաջողված քարոզչական հնարք՝ կից «բեմադրությամբ», - խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG