Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը քննադատում է Ռուսաստանին


ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, փետրվար, 2017թ․
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, փետրվար, 2017թ․

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին կոշտ քննադատության է ենթարկել Ռուսաստանին, որը պատրաստվում է վետո դնել պաշտոնական Դամասկոսի դեմ քիմիական զենք կիրառելու համար պատժամիջոցների սահմանում նախատեսող բանաձևի վրա:

«Դա ծիծաղելի է: Որքա՞ն է Ռուսաստանը պլանավորում սիրիական ռեժիմին դայակություն անել և պատճառաբանություններ հորինել», - հայտարարել է ամերիկացի դեսպանը:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Փիթեր Ուիլսոնը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան «շատ սերտորեն աշխատել են» համապատասխան բանաձևի տեքստի վրա և ցանկանում են առաջիկա օրերին քվեարկության դնել:

Ի պատասխան՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը զգուշացրել է, որ Մոսկվան վետո է դնելու նախագծի վրա: Սաֆրոնկովը կարծիք է հայտնել, մասնավորապես, որ Սիրիայում կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման հանգամանքների հետաքննությունը անաչառ և անկախ չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG