Մատչելիության հղումներ

Սիրիական Հոմսում պայթյուններ են որոտացել, առնվազն 42 մարդ է զոհվել


Սիրիա - Մարտական գործողությունների հետևանքները Հոմսի թաղամասերից մեկում, արխիվ

Առնվազն 42 մարդ է զոհվել Սիրիայի Հոմս գավառում անվտանգության ծառայությունների կառույցների մոտ այսօր տեղի ունեցած պայթյունների հետևանքով, հաղորդում է Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը:

Տեղի իշխանությունները հաստատել են հարձակման մասին տեղեկատվությունը:

«Պայթյուններն իրականացրել են առնվազն վեց մահապարտներ՝ պետական անվտանգության ծառայության շենքի և ռազմական հետախուզության շենքի մոտ», - France-Presse լրատվական գործակալությանը հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտարանի ղեկավար Ռամի Աբդել Ռախմանը:

Իրավապաշտպանների տվյալներով՝ զոհվածների թվում սիրիացի բարձրաստիճան զինվորականներ կան:

Հարձակումների համար պատասխանատվություն առայժմ ոչ ոք չի ստանձնել:

Հոմսը, որը զինված ընդդիմությունը անվանել է «հեղափոխության մայրաքաղաք», գտնվում է Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG