Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում քննություն է սկսվել նախագահի թեկնածուի կնոջ նկատմամբ


Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիլոյն, փետրվար, 2017թ․

Ֆրանսիայի ֆինանսական դատախազությունը հետաքննություն է սկսել երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ նկատմամբ: Ապացույցների ուսումնասիրությամբ զբաղվելու են հատուկ լիազորված քննչական դատավորներ, գրում է Le Parisien թերթը:

Հունվարի վերջերին փարիզյան թերթերից մեկը գրել էր, որ Ֆիյոնի կինը` ծագումով բրիտանուհի Պենելոպան, 1998-ից մինչև 2002 թվականները ձևակերպված է եղել որպես իր ամուսնու օգնական` այդ ընթացքում չկատարած աշխատանքի դիմաց պետական բյուջեից աշխատավարձի տեսքով շուրջ կես միլիոն եվրո ստանալով:

Ֆիյոնը Ֆիյոնը հաստատել է, որ կինն աշխատել է Ազգային ժողովում, սակայն պնդել է, որ դա ձևական բնույթ չի կրել:

Նախագահական ընտրարշավի առաջատար թեկնածու համարվող Ֆիյոնի վարկանիշը սկանդալի հետևանքով կտրուկ անկում արձանագրեց, չնայած նա որոշեց շարունակել պայքարը:

Վերջին սոցհարցումների արդյունքներով՝ նախագահական ընտրարշավում առաջատարը ծայրահեղ ազգայնական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն է, երկրորդում՝ ցենտրիստ Էմանյուել Մակրոնը, երրորդում՝ Ֆիյոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG