Մատչելիության հղումներ

Մի շարք խոշոր լրատվամիջոցների թույլ չեն տվել մասնակցել Սպիտակ տան ճեպազրույցին


Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգներում մի շարք խոշոր լրատվամիջոցների թույլ չեն տվել մասնակցել Սպիտակ տան ավանդական ճեպազրույցին: ԱՄՆ նախագահի աշխատակազմը մերժել է մամուլի ասուլիսին մասնակցելու մուտքի թույլտվությունը CNN հեռուստաընկերությանը, The New York Times, The Los Angeles Times, Politico, BuzzFeed և The Daily Mail պարբերականներին: Associated Press գործակալության և Time հանդեսի թղթակիցները ի նշան համերաշխության բոյկոտել են ճեպազրույցը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը առայժմ չի մեկնաբանել տեղի ունեցածը:

Անցյալ շաբաթ Թրամփը NBC, ABC, CBS, CNN հեռուստաընկերությունները և The New York Times պարբերականն անվանել է ամերիկյան ժողովրդի թշնամիներ: Մինչ այդ էլ նա բազմիցս այդ լրատվամիջոցներին մեղադրել է ստահոդ լուրեր տարածելու մեջ:

Սպիտակ տան ղեկավարը ուրբաթօրյա մամուլի ասուլիսին հայտարարել է, թե մամուլի դեմ ոչինչ չունի և ազնիվ լրագրությունը իր թշնամին չի համարում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG