Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հաստատում է իր կորուստները


Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ, արխիվ
Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածած հաղորդագրությամբ հաստատել է շփման գծում գիշերը տեղի ունեցած ծանր մարտերը և ադրբեջանական զինված ուժերի կրած կորուստները։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, թե հայկական կողմն է հարձակման փորձ ձեռնարկել՝ Մարտունի-Ֆիզուլի ուղղությամբ «շահեկան դիրքեր գրավելու համար», որն իբր հետ է մղվել։

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդել է միանգամից երկու ուղղությամբ ադրբեջանական կողմի հարձակումների մասին, որոնք կասեցվել են Պաշտպանության բանակի կողմից։ Ղարաբաղի ռազմական գերատեսչության վկայությամբ՝ զոհված ադրբեջանցիների մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG