Մատչելիության հղումներ

Միջազգային լրագրողական կազմակերպությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ են հղել


ԱնտոնիուԳուտերեշ, արխիվ
ԱնտոնիուԳուտերեշ, արխիվ

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը և Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ են արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ քայլեր ձեռնարկել՝ ուղղված լրագրողների անվտանգության ապահովմանը:

«Ամբողջ աշխարհում լրագրողները ստիպված են աշխատել աճող վտանգի պայմաններում՝ ինչպես ֆիզիկական բռնության, այնպես էլ քաղաքական ճնշման»,- ասված է այդ կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ: Կազմակերպությունների ղեկավարներ Քրիտոֆեր Դելուարն ու Ջոել Սայմոնը նաև նշում են, որ իրենց հայտարարած արշավի նպատակն այնպիսի արդյունավետ մեխանիզմի ստեղծումն է, որը միջազգային օրենսդրության օգնությամբ՝ կնվազեցնի լրագրողների մահվան վտանգն իրենց մասնագիտական պարտքը կատարելիս:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով, միայն անցած տարի զոհվել է 78 լրագրող, այն դեպքում, երբ այդպիսի հանցագործությունների անպատժելիությունն այլևս սովորական է դարձել: Լրագրողների պաշտպանության կոմիտեի ուսումնասիրության համաձայն էլ, վերջին 10 տարվա ընթացքում լրագրողների սպանությունների հետաքննությունների միայն երեք տոկոսն է ավարտվել մեղավորների դատավարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG