Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Միշել Լեգրանին 85-ամյակի առթիվ


Միշել Լեգրանը համերգի ժամանակ, արխիվ
Միշել Լեգրանը համերգի ժամանակ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, դաշնակահար, Հայաստանի Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանին ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Դուք համաշխարհային երաժշտության լեգենդներից եք, հպարտության և հիացմունքի արժանի մեծագույն արվեստագետ: Ձեր ստեղծագործական մտքի թռիչքը նոր հորիզոններ բացեց ֆրանսիական և համաշխարհային երաժշտության արտահայտչաձևերում: Մտավորականի անկեղծության և նրբանկատության դրոշմը կրող երկերում Դուք նորովի եք ներկայացնում մարդկային ապրումներն ու հույզերը, էության և լինելության հավերժական առեղծվածները: Հայաստանում Ձեր արվեստը մեծապես սիրված է և սպասված: Հայ ունկնդիրը փոխադարձ կապ է զգում Ձեր ստեղծագործությունների, մարդկային կերպարի և ընդհանուր ճակատագրի հետ», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG