Մատչելիության հղումներ

Սիրիայի Էլ-Բաբ քաղաքում պայթյունի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել


Սիրիա - Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները Էլ-Բաբ քաղաքում, փետրվար, 2017թ․

Սիրիա - Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները Էլ-Բաբ քաղաքում, փետրվար, 2017թ․

Թուրքիայի զինվորականների կողմից ջիհադիստներից ազատագրված սիրիական Էլ-Բաբ քաղաքում այսօր տեղի է ունեցել հուժկու պայթյուն, որի հետևանքով զոհվել է առնվազն 29 մարդ:

Հաղորդվում է, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մեքենայի մեջ: Զոհերը հիմնականում Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորման անդամներ են:

Թուրքիայի սահմանից շուրջ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էլ-Բաբի նկատմամբ թուրքական բանակը վերահսկողություն է հաստատել փետրվարի 16-ին, սակայն քաղաքում մարտերը շարունակվում են մինչ օրս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG