Մատչելիության հղումներ

Լարսի ճանապարհն արդեն բաց է նաև ծանրաքաշ մեքենաների համար


Վրաստան - Վերին Լարսի անցակետը ձմռանը, արխիվ
Վրաստան - Վերին Լարսի անցակետը ձմռանը, արխիվ

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների, այդ թվում՝ ծանրաքաշ մեքենաների համար: Այդ մասին հաղորդում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք, գիշերը տեղացած ձյան պատճառով Լարսի ճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար ժամանակավորապես փակվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG