Մատչելիության հղումներ

Իրաքի զորքերը Մոսուլի օդանավակայանը ԻՊ-ից ազատելու գործողություններ են սկսել


Իրաքի կառավարական զորքերը ռազմական վճռական գործողությունների են դիմել՝ երկրի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի օդանավակայանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներից ազատելու համար:

Հաղորդվում է, որ օդանավակայանի տարածքից զինյալները կատաղի կրակ են բացում զորքերի վրա:

Մոսուլի արևմտյան շրջանը իսլամիստ զինյալների վերջին խոշոր հենակետն է Իրաքի տարածքում:

Օրերս Իրաք էր այցելել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը: Նրա այցի նպատակը Մոսուլը զինյալներից ազատելու գործողությունների մշակումն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG