Մատչելիության հղումներ

Ծանրաքաշ մեքենաների համար Լարսի ճանապարհը փակ է


Ձմռանը Լարսի անցակետում կուտակված բեռնատարներ, արխիվ
Ձմռանը Լարսի անցակետում կուտակված բեռնատարներ, արխիվ

Գիշերը տեղացած ձյան պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը այս պահին ծանրաքաշ մեքենաների համար փակ է, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Այդ մասին Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը փոխանցել են Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից:

Կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ, նախատեսվում է ճանապարհի երթևեկությունն ամբողջովին վերականգնել առաջիկա ժամերին, ասված է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG