Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Դիվերսիոն ներթափանցման փորձի մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդումը հորինվածք է


ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում
ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում

«Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր փետրվարի 21-ի գիշերը արցախյան ուժերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ և կորուստներ կրելով նահանջել ելման դիրքեր, իրականությանը չի համապատասխանում», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

«Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության կողմից տարածված տեղեկատվության ամբողջ տեքստը հորինվածք է: Ավելին՝ նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ինչ-որ կերպ արդարացնել իր իսկ կողմից երեկ գիշեր արցախյան դիրքերի հրետանային արկակոծության փաստը, ինչի մասին այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք», - նշում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը՝ ընդգծելով, որ «ադրբեջանական զինուժի հրետակոծության արդյունքում Պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG