Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հավաստիացնում է՝ «Հայաստանն ինքնուրույն է որոշումներ կայացնում»


Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարարը գերմանական «Դոյչե վելե»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի ու Եվրամիության միջև նոր համաձայնագրի բանակցություններն արդեն մոտ են ավարտին:

«Մոտ ժամանակներս մենք կհայտարարենք, որ բանակցություններն ավարտվել են»,- մասնավորապես, նշել է Նալբանդյանը «Դոյչե վելե»-ի լրագրող Ժաննա Նեմցովայի հետ զրույցում:

Վերջինս փորձել է ճշտել՝ արդյո՞ք Երևանը Ռուսաստանի ճնշման տակ է փոխել իր որոշումն ու ԵՄ-ի հետ ասոցացման պայամանագիրը ստորագրելու փոխարեն մուտք է գործել Մաքսային միություն: Ի պատասխան, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է՝ Հայաստանը բանակցում էր Եվրամիության հետ, սակայն, դրան զուգահեռ, միշտ հայտարարել է, թե կուզենար միանալ Մաքսային միությանը:

Պարզապես, սկզբում դա հնարավոր չէր, քանի որ Հայաստանը ՄՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահման չուներ, ասել է Նալբանդյանն ու հավելել՝ բայց, փորձագետները գտան տարբերակ, ու Հայաստանը միացավ Մաքսային միությանը։ Եվ այդ անդամակցությունից, ըստ Նալբանդյանի, Հայաստանը օգուտներ ստացել է:

Ժաննա Նեմցովան նաև փորձել է ճշտել՝ արդյո՞ք Մոսկվան նաև այսօր չի խոչընդոտում Հայաստանի ու ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի կնքմանը՝ ճնշում բանեցնելով Երևանի հանդեպ: Ի պատասխան, ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ նման հարցադրումն իսկ «կոռեկտ չէ», Հայաստանը «որոշումներն ինքնուրույն է կայացնում»։

Պատասխանելով ԼՂ խնդրին առնչվող հարցին, Նալբանդյանն ընդգծել է, որ հակամարտությունը ոչ թե տարածքային վեճով է պայմանավորված, այլ մարդու իրավունքերի իրացման անհրաժեշտությամբ: Հակամարտող կողմերն էլ նախ և առաջ Ադրեբջանն ու Ղարաբաղն են ու հետո միայն Հայաստանը։ Կարգավորման հիմքում էլ, ըստ Նալբանդյանի, ԼՂ բնակչության ինքորոշման իրաունքը պետք է լինի։

Ժաննա Նեմցովան նաև հետյալ հարցն է ուղղել՝ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը Հայաստանի առջև փակի իր շուկաները: Ի պատասխան, Էդվարդ Նալբանդյանն ասել է, թե դա «ֆանտաստիկայի ժանրից է», նաև հավելելով՝ «Հայաստանն առևտրային հարաբերութուններ ունի տարբեր երկրների հետ, մենք փորձում ենք դիֆերսիֆիկացնել մեր առևտրային հարաբերությունենրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG