Մատչելիության հղումներ

Գերմանացի ազգայնական գործիչը հանդիպումներ է ունենում Դումայում


Ռուսաստան - Պետդումայի շենքը Մոսկվայում
Ռուսաստան - Պետդումայի շենքը Մոսկվայում

Գերմանացի քաղաքական գործիչ Ֆրաուկե Պետրին, ով հայտնի է ազգայնական հայացքներով, անցած հանգստյան օրերին բանակցություններ է անցկացրել ռուսաստանցի պատգամավորների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրաստիճան ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է Պետրիի շտաբը:

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ Պետրին Մոսկվա է հրավիրվել «համագործակցության հարցեր» քննարկելու համար: Նա հանդիպել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի և փոխխոսնակ Պյոտր Տոլստիի հետ, նաև փոխանցում է Պետրիի շտաբը՝ առանց մանրամասներ հայտնելու:

Դումայի հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են «միջկուսակցական համագործակցությանը վերաբերող հարցեր»:

Այս հանդիպումներն անցկացվում են պաշտոնական Բեռլինի և Մոսկվայի հարաբերությունների համար բարդ ժամանակահատվածում: Գերմանական իշխանությունները բազմիցս պնդել են, որ Մոսկվան կարող է սեպտեմբերին Գերմանիայում սպասվող ընտրությունների վրա ազդելու փորձեր կատարել և ապակայունացնել իրավիճակը երկրում:

Կրեմլն արդեն կապեր է հաստատել Ֆրանսիայի աջակողմյան կուսակցության՝ «Ազգային ճակատ»-ի և դրա առաջնորդ Մարին Լը Պենի հետ, ով չի թաքցնում իր ռուսամետ հայացքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG