Մատչելիության հղումներ

Մարգարյան․ «Ուզում եմ հավատալ, որ ավելի լավ խորհրդարան ենք ունենալու»


Հրանտ Մարգարյանը «Ազատության» տաղավարում, 20-ը փետրվարի, 2017 թ․

Հրանտ Մարգարյանը «Ազատության» տաղավարում, 20-ը փետրվարի, 2017 թ․

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատության» «Տեսակետների Խաչմերուկ» հաղորդաշարի հյուրն է:

«Հին ընկերները չեն դավաճանում» երբեմնի կարգախոսով հանդես եկող ՀՅԴ-ն որոշել է խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցել «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, համարելով, որ հին կարգախոսը ևս լավն է, այդուհանդերձ, նշում է, որ կարգախոսի փոփոխությունը պայմանավորված է «չձանձրացնելու» անհրաժեշտությամբ:

Հրանտ Մարգարյանն ընտրություններին մասնակցող ուժերի հրապարակած ցուցակներում որոշակի «առաջադիմական երևույթ» է նկատում: Նրա խոսքով, համեմատած խորհրդարանի ներկա կազմի հետ, այդ ցուցակներում առկա են նոր դեմքեր, մասնավորապես, «մասնագետ-մտավորականներ»:

«Ուզում եմ հավատալ, որ այս անգամ ավելի լավ խորհրդարան ենք ունենալու: Չէ՞ որ նոր խորհրդարանն այս անգամ լինելու է երկրի գերագույն իշխանությունը»,- ասաց Հրանտ Մարգարյանը «Ազատության» «Տեսակետների Խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG