Մատչելիության հղումներ

Կրեմլը «աբսուրդ» է որակել ուկրաինացի խորհրդարանականի խաղաղության ծրագիրը


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը մերժել և «աբսուրդ» է որակել Ուկրաինայի խաղաղության ծրագիրը, որ հեղինակել է ռուսամետ ուկրաինացի օրենսդիր Անդրիյ Արտեմենկոն՝ ներկայացնելով Սպիտակ տանը:

The New York Times-ի տեղեկություններով՝ Սպիտակ տուն փոխանցված ծրագիրը նախատեսում է Ղրիմը 50 կամ 100 տարով վարձակալության հանձնել Ռուսաստանին: Ռուսաստանը դրա դիմաց պետք է իր ստորաբաժանումները դուրս բերի Արևելյան Ուկրաինայից, ինչից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները պետք է վերացվեն:

«Ինչպե՞ս կարող է Ռուսաստանը վարձ վճարել սեփական տարածքի համար: Դա աբսուրդ ձևակերպում է», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իր հերթին, հայտարարել է․ - «Անհնար է, որ ինքներս մեզ վարձ վճարենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG