Մատչելիության հղումներ

«Հայ կանանց ճակատը» Արթուր Սարգսյանին հորդորում է դադարեցնել հացադուլը


Դատապարտյալների հիվանդանոցում արդեն տասներորդ օրը հացադուլ անող Արթուր Սարգսյանին «Հայ կանանց ճակատը» հորդորում է դադարեցնել բողոքի ծայրահեղ քայլը:

Մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին հիվանդանոցի բակում՝ փորձելով նորություն ստանալ «Հաց բերող»-ի առողջական վիճակի մասին:

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ցուցարարներից պահանջեցին հեռանալ տարածքից՝ անմիջապես տեղում ոստիկանների կենտրոնացնելով:

Ցուցարարները, սակայն, չէին ցանկանում հեռանալ:

«Ի՞նչ եք ուզում նման ծայրահեղ առողջական խնդիրներ ունեցող անձից․․․ Արթուրը խղճի բանտարկյալ է: Ի՞նչ է արել․ մարդկանց հաց է հասցրեց», - ասաց ցուցարարներից մեկը:

«Ապօրինության գագաթնակետն էր սա: Երկրորդ անգամ կկալանավորեն մեկին, որին նույնիսկ առաջին անգամ կալանավորելու իրավունք չունեին», - հավելեց մեկ այլ ցուցարար:

Հինգ ամիս անցկացնելով ճաղերի հետևում Ամանորի նախաշեմին Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց: Փետրվարին, սակայն, քննչական մարմինը նորից փոխեց նրա խափանման միջոցը՝ պատճառաբանելով, թե նա չի ներկայացել իրավապահներին:

Դատապարտյալների հիվանդանոցի աշխատակիցները հրաժարվեցին վերցնել ցուցարարների բերած խորհրդանշական հացը:

Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, սննդով բեռնված իր մեքենայով կրակահերթի տակ ճեղքել էր ոստիկանական պատնեշն ու մուտք գործել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված ոստիկանական գնդի տարածք:

«Սասնա ծռեր»-ի մի քանի անդամներ որպես զորակցություն միացել են հաց բերողի հայտարարած հացադուլին:

XS
SM
MD
LG