Մատչելիության հղումներ

Օսկանյանի որդին ստորագրությամբ ազատ արձակվեց


Ուրբաթ երեկոյան ձերբակալված Արա Օսկանյանը, նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանի փոխանցմամբ, այսօր ստորագրությամբ ազատ է արձակվել:

«Քննիչը մեղադրանք է առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի առաջին մասով, խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը և նրա ազգական Հ․ Սիրադեղյանը, հիշեցնենք, ըստ շաբաթ օրը Քննչական կոմիտեի տարածած հատարարության, ձերբակալվել էին մարդուն ապօրինի ազատությունից զրկելու, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի կասկածանքով։

Վարդան Օսկանյանի քաղաքական թիմակիցները շաբաթ օրը շտապեցին հայտարարել, որ ձերբակալությունը քաղաքական է: Արա Օսկանանի փաստաբանը, սակայն, նշում է, որ մինչ այս պահը ձերբակալման մեջ քաղաքական ենթատեքս չի տեսնում․ - «Մինչ այս պահը իմ աչքի առաջ սովորոկան իրավական գործընթաց է: Համոզված եմ, որ տուժողի վկայակոչած հանգամանքները պիտի ենթարկվել մանրազնին ստուգման, և որի արդյունքում այս պատմությունը իր ավարտը շատ արագ կունենա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG