Մատչելիության հղումներ

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն այցելել է ԼՂ առաջնագիծ


Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Ալեքսանդր Արզումանյանն այսօր Ղարաբաղում այցելել են առաջնագիծ, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերի սոցիալ-կենցաղային պայմաններին, զինված ուժերի մարտական պատրաստականությանը:

Ըստ Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, հրամանատարական կազմի հետ քննարկվել են առաջնագծում առկա իրավիճակին, զինծառայողների ծառայության պայմաններին և պաշտպանական գոտու ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG