Մատչելիության հղումներ

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխվել։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության, փետրվարի 16-ին «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետում ՊԵԿ աշխատակիցները Rapiskan ռենտգեն համակարգով զննման են ենթարկել Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող «Ռոզա-Անի» ընկերությանը պատկանող բեռը և խոշոր խախտում արձանագրել:

«Իրացնելով օպերատիվ տվյալները, ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայտարարագրված ավելի քան 20 տոննա գիպսաստվարաթղթային սալիկից բացի, բեռնատարում մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանք ևս կա՝ 25 արկղ, շուրջ 270 լիտր օղի», - տեղեկացրել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանը:

ՊԵԿ-ը նշում է, որ ալկոհոլային խմիչքները պարտադիր ենթակա են Հայաստանի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման, մինչդեռ չհայտարարագրված օղիների վրա ոչ միայն բացակայում էին Հայաստանի դրոշմանիշերն, այլև դրանց գերակշիռ մասը ներկրվել էր առանց Ռուսաստանի ակցիզային դրոշմանիշերի: Դեպքի առթիվ, Մաքսային օրենսգրքի 203 հոդվածի համաձայն, կազմվել է համապատասխան արձանագրություն՝ ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու վերաբերյալ:

ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետի հավաստմամբ, տեխնիկական վերազինման արդյունքում հետևողական հսկողություն է իրականացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG