Մատչելիության հղումներ

«Գնում ենք սահմանադրական բարեփոխումների՝ ամրապնդելու ժողովրդավարության արժեքները». ԼՂ վարչապետ


Սահմանադրական փոփոխություններով երկրում ավելի խորը կամրապնդվեն ժողովրդավարության արժեքները, այսօր քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը։

Նշենք, որ այսօր Լեռնային Ղարաբաղում սահմանադրական հանրաքվե է անցկացվում։

«Վայրկյան առաջ, երբ որ անձնագիրս ներկայացնում էի քվեարկելու, հիշեցի 88 թվականի փետրվարի 20-ը՝ երազում էիք ունենալ նման անձնագիր և այսօր ունենք։ Այդ անձնագրով վկայություն ենք բերում, որ այսօր ունենք ձևավորված հանրապետություն, ձևավորված երկիր և ամենակարևորը՝ որ այդ երկիրը գնում է սահմանադրական բարեփոխումների՝ նպատակ ունենալով ժողովրդավարության արժեքներն ավելի խորն ամրապնդել մեր երկրում», - ասաց Հարությունյանը։

«Ազատության» դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ չեն ընդունում հանրաքվեի արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող հանգամանք և նաև ընդգծում են, որ հանրաքվեի արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, Ղարաբաղի վարչապետն այսպես արձագանքեց. - «1988 թվականի փետրվարի 20-ին մենք իմանում էինք, որ միջազգային հանրության հետ կապված բարդ պրոբլեմներ ենք ունենալու, խնդիրներ ենք ունենալու, կարևորն այն է, որ մենք այս սահմանադրական փոփոխություններն անում ենք մեզ համար, մեր ժողովրդի համար, որպեսզի կարողանանք կառուցել այնպիսի երկիր, որտեղ ապրելը հաճելի լինի և պատվաբեր»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG