Մատչելիության հղումներ

Անցած մեկ օրում շփման գծում հրադադարը խախտվել է 55 անգամ, արձակվել է 550 կրակոց


ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ

ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ

Փետրվարի 19-ին և լույս 20-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG