Մատչելիության հղումներ

Սենատորը կոչ է անում պատժել Ռուսաստանին ամերիկյան ընտրություններին միջամտելու համար


Սենատոր Լինդսի Գրեհեմ, արխիվ

Սենատոր Լինդսի Գրեհեմ, արխիվ

Ամերիկիացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն ասել է, որ հարկ է առավել խիստ պատժել Ռուսաստանին ամերիկյան ընտրություններին միջամտելու համար, հավելելով, որ «2017 թվականը կլինի Կոնգրեսում ռուսներին մի լավ աքացի տալու տարի»: Այդ մասին սենատորն այսօր ասել է Մյունխենում գումարված անվտանգության ամենամյա միջազգային համաժողովի ընթացքում:

Ամերիկյան հետախուզական ծառայությունները հունվարին կազմել են զեկույց, որի համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է կազմակերպել «ազդեցության արշավ, խաթարել հանրության հավատն ամերիկյան ընտրական համակարգի նկատմամբ և վարկաբեկել դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնին»: Ըստ զեկույցի, «Ռուսաստանն ակնհայտորեն շահագրգռված էր հաղթող տեսնել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին»:

Սենատոր Գրեհեմն ասել է, որ «երբ հետընտրական ներքաղաքական պայքարը հանդարտվի, Կոնգրեսը կզբաղվի այլ հարցերով, և օրակարգի թիվ մեկ խնդիրը կլինի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթը, որը կդրվի Թրամփի սեղանին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG