Մատչելիության հղումներ

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, ժամը 14.00-ի դրությամբ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լեռնային Ղարաբաղում փակ են Մարտակերտի շրջանի Մեհմանա և Շուշիի շրջանի Քեյսավան համայնքների ավտոճանապարհները:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG