Մատչելիության հղումներ

Շփման գծում հրադադարը խախտվել է շուրջ 35 անգամ. ՊԲ


Այսօր գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 տիպի նռնականետ (1 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասվածէ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG