Մատչելիության հղումներ

Բողոքի երթ «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով


Ցուցարարները պահանջում են ազատ արձակել «Հաց բերողին», Երևան, 18-ը փետրվար, 2017 թ․

Ցուցարարները պահանջում են ազատ արձակել «Հաց բերողին», Երևան, 18-ը փետրվար, 2017 թ․

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը Արթուր Սարգսյանին նորից կալանավորելը համարում է «իշխանությունների վախի դրսևորում»։

Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի երթ անցկացրեցին՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի։

Նույն գործով արդեն երկրորդ անգամ կալանավորված Սարգսյանին ազատ արձակելու կոչերով երթի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվեցին դեպի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Առողջական խնդիրներ ունեցող Արթուր Սարգսյանն այժմ այնտեղ է։

Երթին մասկանակցում էր նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ներկայացնող Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինիս խոսքով՝ իրենց դաշինքում կարծում են, որ «Հաց բերողը» ոչ թե քաղբանտարկյալ է, այլ բարոյականության ու խղճի բանտարկյալ։ «Մեր դաշինքը հենց նրա համար է ստեղծված, որ ոչ թե փորձենք մեր բողոքն արտահայտել, այլ այդ բողոքը գործողության մեջ դնել, կարողանանք մեր բոլոր քաղբանտարկյալ հայրենակիցներին ազատել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանն էլ «Հաց բերողին» դարձյալ կալանելը համարում է իշխանությունների վախի դրսևորում։ «Այս երևույթը զուգահեռաբար երկու փաստ է ցույց տալիս. իշխանությունների անմարդկայնությունը, բարոյականությունից զուրկ լինելը և քաղաքականպես սարսափած լինելն այն կերպարից, որի ներկայացուցիչներն են Արթուր Սարգսյանը և «Սասնա ծռերը»»,- ասաց Ենիգոմշյանը:

Բողոքի գործողության նախաձեռնողներից Սյուզան Սիմոնյանն էլ ասաց, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակն այսօր ավելի է վատացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG