Մատչելիության հղումներ

ԼՂ վարչապետ. «Եթե իշխանափոխության հնարավորություն չկա, երկիրը չի կարող զարգանալ»


ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյան, 18-ը փետրվարի, 2017 թ․

«Ազատությանը» հարցազրույց է տվել Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը:

«Ազատություն»- Պարոն վարչապետ, ինչու՞ ԼՂ իշխանությունները սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեցին: Կարծես՝ քաղաքական, սահմանադրական ճգնաժամեր այստեղ չեն եղել:

Արայիկ Հարությունյան- 2006 թվականին նախագծի կազմման ժամանակ մենք զգում էինք բազմաթիվ խոցելի ուղղություններ: Մոդելի առումով, մենք ունեինք պրոբլեմ: Մենք դեմ ենք կիսանախագահական համակարգին, որովհետև այն, բոլոր հանդիպումներում նշում եմ, լի է վտանգներով: Առաջին ու ամենակարևոր փաստարկը դա է: Մնացածը ածանցյալ է, որովհետև քաղաքական ցանկացած ճգնաժամ դա երկրի զարգացման հետընթաց է:

Այդ մոդելը լի է վտանգներով, կոնկրետ՝ եթե նախագահական կամ պառլամենտական ընտրությունների ժամանակ գործող Սահմանադրությամբ ընդդիմությունն ունենում է հաջողություն, առաջանում է քաղաքական պրոբլեմ, որովհետև նախագահականի արդյունքում պառլաենտի համաձայնոթյամբ պետք է նշանակվի կառավարություն, վարչապետ, հաստատվեն ծրագրերը, օրենքները: Իսկ արդեն պառլամենտական ընտրություններից հետո կառավարությունը պետք է ներկայացնի զարգացման ծրագիրը, կառավարության ծրագիրը:

Եվ ընդհանուր առմամբ, տնտեսական, բյուջետային օրենքների հաստատման առումով և ընդհանուր․․․երկրում առաջանում է այդ խնդիրը: Դա վտանգ է, որը կարող է լինել: Եվ որի չլինելու դեպքում, ես նշել եմ, որ եթե իշխանափոխության հնարավորություն չկա, երկիրը չի կարող զարգանալ:

«Ազատություն»- Ձեր քննադատներն ասում են, որ սահմանադրական այս փոփոխությունների իրական նպատակը Բակո Սահակյանի համար հնարավորոթյուն ստեղծելն է, որպեսզի նա կարողանա իր պաշտոնում մնալ մինչև 2030 թվականը: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

Արայիկ Հարությունյան- Ես չեմ ուզում մեկնաբանել դա, որովհետև նման ստոր մտքեր իշխանությունում չկան: Եվ ամենակարևորը՝ լինելով ամենախոշոր քաղաքական ուժի ղեկավար և գործող վարչապետ, նախաձեռնել եմ նման առաջարկություն, կուսակցությունով, 2010 թվականից: Այսինքն՝ մենք 2010 թվականին չենք մտածել Բակո Սահակյանի՝ 2020-ից 2030 թվի մասին: 2015 թվականին, նշեցի, դա եղել է մեր նախընտրական ծրագիրը, ավելի ճիշտ՝ ծրագրային կարևոր ուղղություններից մեկը:

Իմ բոլոր հանդիպումներում նշել եմ՝ կա անհրաժեշտություն, տեսնում եմ այդ վտանգը: Նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բազմաթիվ այլ ուղղություններով գործող Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն տեսել ենք: Ինչ վերաբերում է անձի համար․․․ վերջիվերջո, մենք գնում ենք ժողովրդավարության ամրապնդման, զարգացման, քաղաքացիական հասարակարգի ձևավորման ու զարգացման, քաղաքական ինստիտուտների զարգացման ճանապարհով:

Այսինքն՝ այս ճանապարհին անձը դիտել որպես գլխավոր նպատակ, ես դա չեմ ընդունում: Դեմ արտահայտվելու շանս երևի չեն ունեցել, Սահմանադրության մոդելի առումով որևէ էական խնդիրներ չեն տեսել: Ընդդիմության ներկայացուցիչներին պետք էր մի ուղղություն, որը ժողովրդին շեղի գլխավոր նպատակից:

«Ազատություն»- Իրենց բերած փաստարկը նաև հետևյալն է՝ ասում են, որ նախագահ Սահակյանը մինչ այսօր հրապարակավ չի հայտարարել, որ նման նպատակ չունի: Դուք, օրինակ, հարցրե՞լ եք նախագահ Սահակյանին, ինքը նման նպատակ ունի՞:

Արայիկ Հարությունյան- Ես ինձ իրավունք չեմ վերապահում՝ նման ստոր հարցեր տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG