Մատչելիության հղումներ

Հովիկ Վարդումյան․ «Հեռուստաեթերում գրողի հետ օգտակար խոսակցություն չկա»


Արձակագիր Հովիկ Վարդումյան

«Ազատության» զրուցակիցն է արձակագիր Հովիկ Վարդումյանը:

Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Տարիներ առաջ, Հայաստանի Գրողների միության նախաձեռենությամբ, ամեն տարի այդ օրը տեղի է ունենում նաև «Գիրք նվիրելու» ակցիա:

Սակայն, այս տարի, ԳՄ որոշմամբ, այդ ակցիան տեղի կունենա ոչ թե փետրվարի 19-ին, այլ 20-ին, քանի որ, ըստ օրացույցի, փետրվարի 19-ը հանգստյան օր է (կիրակի), հետևաբար՝ այդ օրը փակ կլինեն հանրապետության դպրոցներն ու գրադարանները:

Արձակագիր Հովիկ Վարդումյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե այնքան էլ համոզված չէ, որ վերջին 10 տարում «Գիրք նվիրելու» ակցիան նպաստել է գրքի հանդեպ հանրության վերաբերմունքի փոփոխությանը: «Ազատության» հարցին՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի մարդկանց կյանքում գիրքն ավելի մեծ դեր ու կարևորություն ստանա, արձակագիրը պատասխանեց՝

«Դա նախ պետք է սկսել հեռուստածրագրերից, ռադիոծրագրերից․․․մինչդեռ հիմա ինչ է կատարվում՝ մեր հեռուստատեսությունն ընդհանրապես գրողների վրա ուշադրություն չի դարձնում: Եթե անում էլ են, բոլորս գիտենք՝ նույն մարդկանց մասին: Հավաքում են, որ շոու սարքեն, որ հետաքրքիր նայվի: Բայց օգտակար խոսակցության համար ոչ մի գրողի ես հեռուստատեսությամբ չեմ տեսել»:

Հովիկ Վարդումյանը նաև նկատում է՝ գրողը մեծ չարչարանքներով գիրք է գրում, մինչդեռ, այսօր այդ չարչարանքներն ընթերցողի կողմից արժանիորեն չեն հատուցվում: Գիրքն այսօր ընթերցողին չի հասնում, և այդ խնդիրը փոքրիշատե կարգավորելու համար «պետական մոտեցում է անհրաժեշտ», շարունակում է արձակագիրը:

Հովիկ Վարդումյանի հետ «Ազատության» հարցազրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել՝ սեղմելով ստորև տեղադրված հղումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG