Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ադրբեջանցի փախստական Թոֆիկ Ջաբրաիլովի հետ


Ուրբաթ օրը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հանդիպել է ադրբեջանցի փախստական Թոֆիկ Ջաբրաիլովի հետ: Ամերիկյան դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում դեսպանը հետաքրքրվել է, թե ինչպես է Ջաբրաիլովին հաջողվել ոտքի կանգնել «1992 թվականին փետրվարի 25-26-ին Խոջալուում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո» և հիմնել սեփական փոքր բիզնեսը:.

«Մենք երբեք չպետք է մոռանանք թե ինչ է տեղի ունեցել անցյալում»,- ասել է դեսպան Սեկուտան:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ դեսպանը հայտնվել էր Ադրբեջանի իշխանությունների սուր քննադատության թիրախում այն բանից հետո, երբ մերժել էր կառավարության հրավերը՝ մեկնելու Ջոջուք Մերջանլի:

Ջոջուք Մերջանլին, հիշեցնենք, գտնվում է անցած ապրիլին ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե բարձունքի հարակից շրջանում: Այս բնակավայրը Ադրբեջանի վերահսկողության տակ է դեռևս 1994 թվականից, սակայն պաշտոնական Բաքուն որոշեց այն վերականգնել և մարդկանցով բնակեցնել վերջին շաբաթների ընթացքում՝ այդ նախագիծը ներկայացնելով որպես նվաճում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG