Մատչելիության հղումներ

ՊՆ. Հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկումն անցել է առանց միջադեպերի


Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` Տավուշի մարզի Չինարի բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Խրիստո Խրիստովը:

Դիտարկումից հետո Չինարիի գյուղապետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ ներկայացուցիչներին է ներկայացվել սահմանագոտում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: ԵԱՀԿ պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը, արոտավայրերն ու դաշտերը:

Դիտարկման ընթացքում հրադադարի խախտումներ և միջադեպեր չեն գրանցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG