Մատչելիության հղումներ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կանխվել է մաքսային կանոնների խախտմամբ խոշոր չափի դեղորայքի ներկրումը հանրապետություն:

«Փետրվարի 14-ին, ստացված տվյալներն իրացնելիս, ՊԵԿ աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննման են ենթարկել Ռուսաստան-Հայաստան ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը, որի արդյունքում սրահում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 40 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղորայք», - ասված է հաղորդագրությունում:

ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նշում է, որ պետությանը պատճառած վնասի չափը ճշտվում է, իսկ փաստի առթիվ կազմված նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG