Մատչելիության հղումներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, իսկ Մ-16 ավտոճանապարհի Բագրատաշեն-Ոսկեպար հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Դժվարանցանելի է Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը:

Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզում, Սոթք-Քարվաճառ և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մառախուղ:

Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի բեռնատարներից, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG