Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախագահը ներում կշնորհի 828 բանտարկյալների


Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը պատրաստվում է ներում շնորհել 828 բանտարկյալների:

Ենթադրվում է, որ ներման որոշումն ընդունվել է փետրվարի 19-ին Թուրքմենստանում նշվող Դրոշի օրվա կապակցությամբ:

Բերդիմուխամեդովը տարին մի քանի անգամ ներում է շնորհում: Վերջին հրամանագրով, որն ընդունվել է անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին՝ Թուրքմենստանի Չեզոքության օրը, ազատություն է ստացել 651 բանտարկյալ: Ներումը քաղբանտարկյալներին չի վերաբերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG