Մատչելիության հղումներ

Նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախկին անդամ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի գործող քաղաքապետ Արգամ Աբրահամյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ իր հայրը ընտրապայքարում ներգրավված չի լինի։

Նախկին վարչապետի որդին առաջադրվելու է «Ծառուկյան դաշինք»-ի կողմից Արարատի մարզում, այսպես ասած, ռեյտինգային կամ տարածքային ցուցակով։

Հարցին, թե իրեն կհաջողվի՞ Արարատում պարտության մատնել իշխող Հանրապետականի թեկնածուներին՝ հաշվի առնելով, թե ովքեր են առաջադրված այդ մարզում, Արգամ Աբրահամյանն ասաց, որ քարոզարշավից է կախված. -«Ժողովուրդն ում վստահի, նա էլ կհաղթի»։

Նշենք, որ այսօր «Ծառուկյան դաշինք»-ը նիստ է անցկացնում, որտեղ հրապարակելու է ռեյտինգային ցուցակով առաջադրվող իր թեկնածուներին։

Նիստին մասնակցում է նաև ՀՀԿ պատգամավոր, Արարատի կառույցի նախկին ղեկավար Կարինե Պողոսյանը։ Պողոսյանն, ով, ի դեպ, Հովիկ Աբրահամյանի ազգականուհին է, մեկ տասնյակից ավելի անձանց հետ փետրվարի սկզբին լքեց Հանրապետականը՝ հետևելով Աբրահամյանի օրինակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG