Մատչելիության հղումներ

Այսօր Բոննում նախատեսվում է Թիլերսոնի և Լավրովի հանդիպումը


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, փետրվար, 2017թ․
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, փետրվար, 2017թ․

Այսօր ակնկալվում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Բոննում:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջին անգամ են հանդիպելու Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո:

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան չի մանրամասնել, թե ինչի մասին են խոսելու կողմերը, շեշտելով միայն, որ կքննարկվեն «երկկողմ հարաբերությունները, որոնք փակուղում են հայտնվել Միացյալ Նահանգների նախորդ վարչակազմի օրոք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG