Մատչելիության հղումներ

Տիգրանաշենի ոլորաններում բուք է


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Տիգրանաշենի ոլորաններում բուք է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG