Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինված ուժերի ղեկավարները կհանդիպեն Ադրբեջանում


Գեներալ Ջոզեֆ Դանֆորդ

Գեներալ Ջոզեֆ Դանֆորդ

ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, ծովային հետևակի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հինգշաբթի օրը Ադրբեջանում կհանդիպի Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի հետ:

«Զինված ուժերի առաջնորդները կքննարկեն զանազան հարցեր, այդ թվում՝ ամերիկա-ռուսաստանյան ռազմական հարաբերությունների, ինչպես նաև հետևողական և հստակ հաղորդակցության կարևորությունը՝ սխալներից և պոտենցիալ ճգնաժամերից խուսափելու համար», - ասված է այսօր Դանֆորդի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG