Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը Արարատի ոստիկաններից պահանջել է «անհապաղ սկսել» ընտրացուցակները վերջնական տեսքի բերելու աշխատանքը


Վլադիմիր Գասպարյան, արխիվ
Վլադիմիր Գասպարյան, արխիվ

Փետրվարի 15-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն, խորհրդակցության ընթացքում Գասպարյանը կարևորել է «հատկապես ընտրացուցակները վերջնական տեսքի բերելու խնդիրը և պահանջել անհապաղ սկսել աշխատանքն այդ ուղղությամբ»:

Ըստ նույն հաղորդագրության, Ոստիկանության պետը կրկին հիշեցրել է՝ «ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդումը հնարավոր է միայն արժանապատիվ ու պրոֆեսիոնալ ծառայությամբ, օրենքով վերապահված ոստիկանական իրավասությունների լիակատար իրագործումով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG