Մատչելիության հղումներ

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը դատապարտում է Հարավային Օսիայի անվանափոխության նախաձեռնությունը


Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիի համայնապատկեր, արխիվ
Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիի համայնապատկեր, արխիվ

Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատունը դատապարտել է Հարավային Օսիայի անվանումը հանրաքվեի միջոցով փոխելու՝ Վրաստանից անջատված այդ շրջանի իշխանությունների մտադրությունը:

Ապրիլի 9-ի նախագահական ընտրություններին զուգընթաց Հարավային Օսիայում նախատեսվում է հանրաքվեի դնել անվանափոխության հարցը՝ այն կոչելու Հարավային Օսիայի Հանրապետություն-Ալանիա Պետություն:

Փետրվարի 14-ի հայտարարությունում Վրաստանում ամերիկյան դեսպանությունը նշում է, որ ԱՄՆ-ը չի ճանաչի անօրինական հանրաքվեի արդյունքները, որն ակնհայտորեն անցկացվում է առանց Վրաստանի կառավարության համաձայնության:

«Նմանատիպ սադրիչ գործողությունները խարխլում են վստահությունը և ժնևյան միջազգային քննարկումները» ,- ասված է հայտարարությունում:

2008 թվականին ռուս-վրացական կարճատև պատերազմի արդյունքում Հարավային Օսիան անջատվեց Վրաստանից: Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը և հազարավոր զորք է պահում իր վերահսկողության տակ գտնող այդ շրջաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG